«Առավոտ սոճու անտառում» Իվան Շիշկին

Անտառային լանդշաֆտ՝ տապալված ծառի վրա խաղացող քոթոթներով, թերևս, նկարչի ամենահայտնի աշխատանքն է։ Բայց լանդշաֆտի գաղափարը Իվան Շիշկինին առաջարկել է մեկ այլ նկարիչ՝ Կոնստանտին Սավիցկին։ Նա նաև նկարել է «Մայր արջի երեք ձագերի հետ» կտավը։

Շիշկինը անթերի հասկանում էր անտառային բնությունը, իր ուսանողների գծագրերում նա նկատում էր ամենափոքր սխալները՝ կա՛մ կեչու կեղևն է սխալ պատկերված, կա՛մ սոճին նման չէ սոճու։ Այնուամենայնիվ, մարդիկ և կենդանիները հազվադեպ էին հանդիպում նրա աշխատանքներում։ Հետո օգնության հասավ Սավիցկին։ Ի դեպ, նա թողել էր մի քանի նախապատրաստական գծագրեր և էսքիզներ՝ ձագերի հետ հարմար դիրքեր փնտրելով.

«Առավոտը սոճու անտառում» կոչվում էր «Արջերի ընտանիքը անտառում», և դրա վրա ընդամենը երկու արջ էր պատկերված։ Որպես համահեղինակ՝ Սավիցկին կտավի վրա թողել է իր ստորագրությունը։ Երբ կտավը հանձնվեց վաճառական Պավել Տրետյակովին, նա վրդովվեց։ Նա վճարել էր Շիշկինի աշխատանքի համար (պատվիրեց նրք բնօրինակ աշխատանքը), սակայն ստացավ Շիշկինի և Սավիցկինի աշխատանքը։ Շիշկինը, որպես ազնիվ մարդ, ինքն իրեն չվերագրեց հեղինակությունը, բայց Տրետյակովը հետևեց իր սկզբունքին և Սավիցկու ստորագրությունը սրբապղծորեն ջնջեց նկարից տորպենտինի միջոցով։ Սավիցկին հետագայում հրաժարվեց այդ ստեղծագործության հեղինակային իրավունքից, իսկ արջերը երկար ժամանակ վերագրվեցին Շիշկինին։

Աղբյուր՝ Եկատերինա Այվազյան բլոգ, 10-րդ դասարան

Оставьте комментарий