Եթե իմանային աչքերիդ մասին…

Եթե իմանային աչքերիդ մասին՝
Բոլոր ծովերը կփոխեին շարժը,
Բոլոր աչքերի մասին գրերը կդառնային քոնը,
Իսկ բոլոր մարդիկ երանի կտային իմ այն աչքերին,
Որոնք նայում են ու վախենում են խորտակվել քո նուրբ հայացքի մեջ։

Եթե իմանաին աչքերիդ մասին՝
Քարե՛րն անգամ կհալվեին քո ժպիտից,
Իսկ արեւը, մայր կմտներ այդ լույսից, որ չդառնար աչքերիդ գերի,
Որ լուսինն էլ տեսնի աչքերդ,
Ու աստղերն էլ նայեն՝ ու հիանան փայլից քո աչքերի։

Եթե իմանային աչքերիդ մասին պոետները մեծ, իրենց գրերը քեզ կտային նույնիսկ,
Պոեմներ մեծ կնվիրեին քեզ,
Եւ տեսնելով փայլը հայացքիդ, նույնիսկ իրե՛նց կնվիրեին քեզ։

Մի՞ թէ իսկապես սիրուն են ,արդյո՞ք գերում են քո այդ աչքերը։

Աղբյուրը՝ Դավիթ Մինասյանի բլոգ, 10-րդ դասարան

Оставьте комментарий